«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Տիգրան Ավինյանն արդեն սկսել է պատրաստվել 2028 թվականին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Նա սկսել է մանր-մանր իր դիրքերն ամրապնդել։ Մասնավորապես՝ նոր օրենսդրական փոփոխություն են նախատեսում, ինչի արդյունքում Երեւանի քաղաքապետը համատիրությունների նկատմամբ ստանալու է վերահսկողական լիազորություններ։
Առաջիկայում ավագանու նիստում ընդգրկվելու է հարցը, եւ որոշվելու է քաղաքապետարանի լիազորությունների շրջանակը։ Եթե մինչ օրս համատիրությունները ձեւավորում էին տվյալ բազմաբնակարան շենքի բնակիչները, եւ իրենք էլ կարող էին համատիրության նախագահ փոխել, ապա այսուհետ այդ լիազորությունը կենտրոնացվելու է քաղաքապետի ձեռքում: Մինչ օրենքի ընդունումը, Ավինյանի թիմն արդեն ակտիվ փնտրտուքների մեջ է` համատիրություններում փորձում են վստահելի անձանց նշանակել, որոնք առաջիկա ընտրություններում ձայներ կապահովեն Ավինյանի համար։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ է խոսել այս մասին` ասելով, որ մինչեւ տարեվերջ համապատասխան նախագիծն ավագանիում կքննարկվի եւ կընդունվի։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է