Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու 

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ ներքաղաքական իրավիճակը կարելի է բնութագրել որպես բանտային լճացման հատված: Առնվազն մակերեսին եղած պատկերը այդպիսին է: Ինչի՞ մասին է խոսքը:

Տեսեք. ընդդիմադիր հիմնական ուժերի գրեթե բոլոր առաջնորդները այսօր գտնվում են որոշակի խափանման միջոցների տակ: Ու խոսքը ոչ միայն խորհրդարանում ներկայացված ուժերի լիդերների մասին է, այլև արտախորհրդարանական, այդ թվում՝ աղմկահարույց ու խայտառակ մանիպուլ յացիաների հետևանքով խորհրդարան չանցած ուժի ղեկավարի ու ներկայացուցիչների:

Արտաքուստ կամ առաջին տպավորությունը կարող է լինել այն, որ իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա քաղաքական շահերն սպասարկող ռեպրեսիվ մեքենայի, լուծել է իր հիմնական խնդիրը՝ մեկուսացնել ազգային, ընդդիմադիր ուժերին, չեզոքացնել դիմադրության օջախները: Դա, ինչպես նշել ենք նախորդ անդրադարձներում (և ինչը ակնհայտ է), Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի արտաքին ուժերի առաջ ստանձնած պարտավորությունները կարողանա իրականացնել՝ նվազագույն կամ զրոյական դիմադրության պայմաններում:

Այո, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր ուժերի նյարդերն ու ռեսուրսները կենտրոնացված են բանտային իրողությունների, դատերի ու դատարանների վրա: Այնպիսի պատկեր է, որ ընդդիմադիր ուժերի՝ ազատության մեջ մնացած ներկայացուցիչների հարցազրույցներն ու ճեպազրույցները կա՛մ փաշինյանական բանտերի ու խոշտանգարանների դարպասների մոտ են, կամ դատարանների շենքերի:

Այո, կան հայտարարություններ, հարցազրույցներ, կան հրապարակային ելույթներ: Այսինքն, կա ակտիվություն: Բայց այդ ակտիվությունը հաճախ «պտտվում է» փաշինյանական իշխանության ձևավորած բռնատիրական սարդոստայնի ու դրանով պայմանավորված իրողությունների շուրջ:

Մյուս կողմից, կրկնենք, սա միայն մակերեսին եղած պատկերն է, որը, թույլ տանք մեզ կարծել, բուն իրողությունների, հնարավոր զարգացումների միայն փոքր մասն է արտացոլում: Կարճ ասած՝ դա սառցալեռան երևացող մասն է: Բայց ընդհանուր պատկերացման համար շատ կարևոր է, թե ինչ է կատարվում չերևացող հատվածում:

Ակնհայտ է, որ նույն փաշինյանական իշխանության որդեգրած «դեպի Եվրոպա» քաղաքական կուրսի կամ, ինչպես շատ փորձագետներ են նկատում, արկածախնդրության հետևանքով Հայաստանին սպասում են նոր փորձություններ: Ու այդ հարցում կան արդեն Հայաստանի իշխանություններից չկախված հանգամանքներ: Մի կողմից՝ Ռուսաստանն է բավականին կոշտ դիրքավորվում՝ հասկանալիորեն արագացնելով աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում հստակ պատասխան տալու, «ԵՄ թե ԵԱՏՄ» տարբերակով հանրաքվե անցկացնելու հարցը: Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն է շարունակաբար հիշեցնում Փաշինյանին, որ պարտավորվել է ՀՀ Սահմանադրությունը փոխել ու հանրաքվե անել:

Հընթացս նկատենք, որ Փաշինյանը Հայաստանն այնքան է «ինքնիշխանեցրել», որ հիմա ով չի ալարում, Հայաստանին պարտադրում է հանրաքվե անել: Բայց չշեղվենք:

Ստեղծված իրավիճակում և կանխատեսվող ցնցումային զարգացումներին ընդառաջ չափազանց կարևոր նշանակություն է ստանում այն հարցը, թե ի՞նչ աշխատանք է փորձում կատարել գործող ընդդիմությունը, ինչպե՞ս է այն դիրքավորվում:

Եթե փաշինյանական իշխանությունը, որ վերջին ընտրություններում նույնիսկ իրենց հրապարակած թվերով հազիվ 49 տոկոս է ստացել, խոսում է «ժողովրդի անունից», ապա ընդդիմադիր ուժերը այդ առումով ընդհանրապես չպետք է որևէ խնդիր կամ բարդույթ ունենան: Մանավանդ, որ նույնիսկ վարչական ռեսուրսայինով իշխանության օգտին ձայն տվածների մի մասի շրջանում հետընտրական սթափեցման միտումներ են դիտարկվում: Իրական ընդդիմադիր ուժերը միասին վերցրած մոտ 500-600 հազար ռեալ քվե են ստացել: Կրկնենք՝ տոտալ ռեպրեսիաների, վարչական ռեսուրսի կիրառման, պետական լծակներով սոցիալական «լավությունների» ու այլ ընտրախախտումների պայմաններում: Ու դա լուրջ քաղաքական կապիտալ է:

Հիմա ընդդիմադիր ուժերի համար վրա է հասնում այդ քաղաքական կապիտալը նյութականացնելու ևս մեկ հնարավորության պահ: Այն հաշվարկով, որ «իքս պահին» ընդունակ լինեն ստանձնել պատասխանատվությունը և պետության նավը կարողանան հետ պահել ժայռերին բախվելուց:

Այդ տեսանկյունից առաջինն ուշադրության կենտրոնում է հայտնվում «Ուժեղ Հայաստանը»: Բնականաբար, շատ կարևոր է, թե ինչ դիրքավորում ունի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը, ինչպես է դրսևորվում: Հարկավ, «Ուժեղ Հայաստանն» էլ ունի պատանդառված ակտիվ ներկայացուցիչներ, խմբակցության երևի կեսից ավելի ներկայացուցիչների դեմ իշխանությունները «գործեր» են կարել: Միաժամանակ, այս ուժի լիդեր Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ տնային կալանքի մեջ: Այդուամենայնիվ, «Ուժեղ Հայաստանը» կարող է կազմակերպչական առումով մյուս ընդդիմադիր ուժերի հնարավորությունների մեկտեղման, համակարգման, իրական համագործակցության էական դեր կատարել:

Քավ լիցի, օբյեկտիվորեն ընդդիմադիրները ավելի շատ պատճառներ ունեն միավորվելու կամ գործողությունները համադրելու համար, քան՝ հակառակը:

Ինչ վերաբերում է զուտ խորհրդարանական անցուդարձին, ապա ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչներն էլ ակտիվություն դրսևորում են: «Հայաստան» դաշինքի դեպքում պարզ է, այստեղ կա բավականին փորձ, իսկ առաջին անգամ խորհրդարան մտած նորակազմ ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» պարագայում հստակ է, որ առավել ակտիվ լինելու համար ունի առավել քան բավարար պատրաստված ու նկատելի կադրեր: Օրինակ՝ Դավիթ Ղազինյանի, Տիգրան Աբրահամյանի, Հայկ Ֆարմանյանի, Ռուբեն Մխիթարյանի, այլ պատգամավորների, հասկանալի է՝ նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ելույթներն ու այս կարճ ժամանակահատվածում ծավալած գործունեությունը ևս այդ են վկայում: Ի դեպ, հետաքրքիր է, որ «Ուժեղ Հայաստանը» բավականին հետևողական դրսևորվեց ԱԺ մշտական հանձնաժողովների՝ «ընդդիմության քվոտայով» հասանելիք նախագահների (փոխնախագահների) պաշտոններում ներկայացված լինելու հարցում: Դա, չնայած այն կանխատեսելի իրողությանը, որ քպական մեծամասնությունը մի քանի անգամ «տորպեդահարեց» «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուների ընտրությունը:

Ամեն պարագայում, ընդդիմության հիմնական աշխատավայրը մոտակա ժամանակահատվածում ոչ միայն խորհրդարանական ամբիոնն ու խոսափողները պիտի լինեն, այլև հանրապետության քաղաքները, գյուղերը, հրապարակները: Կարճ ասած՝ պետք է կոնկրետ աշխատանք ժողովրդի հետ: Կոնկրետ «Ուժեղ Հայաստանն» այս կարճ ժամանակահատվածում արդեն ցույց է տվել, որ հենց այդ ճանապարհով էլ գնալու են:

Ի դեպ, չմոռանանք, որ առջևում ՏԻՄ ընտրություններ են: Ընդդիմությունը ունի հնարավորություն՝ «քաղաքականացնել» այդ ընտրությունները:

Շատերն են նշում, որ պետք է ընկալելի օրակարգ ձևակերպել ու այն հնարավորինս լայն զանգվածների հասցնել: Մեր իրողությունները նկատի ունենալով՝ նաև անհրաժեշտություն կա այդ գործն արագ անել: Իսկ դրա համար ընդդիմադիր հիմնական ուժերը պետք է կարողանան համագործակցել: Կարծում ենք՝ դրան կարող է ակամայից նպաստել նաև ներկայիս «բանտային լճացման» վիճակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել
Ամենադիտված