Սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել
Հասարակություն
Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողի
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Հալաբյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է օգոստոսի 5-ից սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող 23-ամյա մի երիտասարդ։
Նա ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը