Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս
Հայաստան
2026 թվականի օգոստոսը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում դարձել է մոլորակի ամենատաք օգոստոսը։ Այս մասին հայտնել է ՀՀ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ըստ ERA5 վերավերլուծության տվյալների՝ օգոստոսին օդի գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է 16,96°C։ Այն 0,84°C-ով բարձր է 1991–2020 թվականների միջին ցուցանիշից։
Մինչև այս ռեկորդը ամենատաք օգոստոսը համարվում էր 2023 և 2024 թվականների օգոստոսը․ այդ երկու տարիներին գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել էր 16,82°C։
Այսպիսով, 2026 թվականի օգոստոսին գրանցված ցուցանիշը գերազանցել է նախորդ ռեկորդը 0,14°C-ով։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է