Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհը վեց ամիս հետո ամբողջությամբ կբացվի. Ավինյան
Հայաստան
Երևանի Բաբաջանյան փողոցը Աշտարակի խճուղուն կապող ճանապարհահատվածի շինարարությունը շարունակվում է։ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մոտ վեց ամիս անց ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար։
Ճանապարհի կառուցված հատվածներն իրար միացնելու համար անհրաժեշտ էր ավարտին հասցնել ընդամենը 270 մետր երկարությամբ հատվածը։ Այն տարիներ շարունակ անավարտ էր մնացել՝ գույքային վեճի և դատական արգելանքի պատճառով։ Այժմ արգելանքը վերացված է, և շինարարական աշխատանքները մեկնարկել են։
Նոր հատվածի ավարտը հնարավորություն կտա ամբողջացնել Երևանի արևմտյան ճանապարհային օղակը։ Ակնկալվում է, որ տարանցիկ երթևեկության զգալի մասը կուղղվի շրջանցիկ ճանապարհով, ինչի արդյունքում կթեթևանա հարակից և քաղաքի կենտրոնական փողոցների ծանրաբեռնվածությունը։
Ճանապարհը նաև ավելի արդյունավետ կապահովի Երևանի արևմտյան հատվածի կապը Աշտարակի խճուղու և «Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքի հետ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է