Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց։
«Կարծում եմ՝ մենք պետք է Հորմուզի նեղուցը անվանենք Թրամփի նեղուց։ Ահա թե ինչպես է այն կոչվելու, տիկնայք և պարոնայք։ Ես հայտարարություն կանեմ», – ասել է Թրամփը Դալասում Հանրապետականների ազգային համագումարում, որը տեղի է ունենում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։
Ամերիկացի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ նավթի գները կնվազեն Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակից հետո։ Թրամփը վերահաստատել է իր պնդումը, որ Միացյալ Նահանգները վերահսկում է Հորմուզի նեղուցը, որի միջով անցնում է աշխարհի նավթի մատակարարումների զգալի մասը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է