Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա․ կան վիրավորներ
Աշխարհ
Սոչիի ծովափնյա հատվածը ենթարկվել է ուկրաինական անօդաչու ծովային նավակների հարձակման։ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով տուժել է 8 մարդ։
Հարձակման հետևանքով ծովափին հրդեհ է բռնկվել, իսկ լողափի ենթակառուցվածքները և ափամերձ հատվածի մի մասը վնասվել են։ Հինգ վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, ևս երեքին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։
Դեպքի վայրում աշխատել են օպերատիվ և հատուկ ծառայությունները։ Տեղական իշխանությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին հորդորել են հեռու մնալ ծովափնյա տարածքներից։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է