Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի
Աշխարհ
Նեպալի հյուսիսում տեղի ունեցած սողանքի և դրա հետևանքով առաջացած հզոր հեղեղների զոհերի թիվը հասել է 1374-ի։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Նեպալի ոստիկանությանը։
Վերջին տվյալներով՝ ավելի քան 5100 մարդ համարվում է անհետ կորած։ Աղետը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին՝ Նեպալի և Չինաստանի սահմանամերձ լեռնային շրջանում։ Սառցադաշտի փլուզմանը հաջորդած հզոր ջրային և ցեխային հոսքերը մեծ ավերածություններ են պատճառել։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է