NYT․ Թրամփի օգնականը պատահաբար բացել է նախագահի ինքնաթիռի փչովի սանդուղքը (տեսանյութ)
Աշխարհ
Նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռի արտակարգ տարհանման սանդուղքը սխալմամբ է գործարկվել, ինչը հետաձգել է ամերիկացի առաջնորդի թռիչքը դեպի Դալաս, Տեխաս: Այս մասին հայտնել է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրին։
Ինքը՝ Թրամփը, նախկինում միջադեպը վերագրել էր սանդուղքի փորձարկմանը:
«Նրանք ցանկանում են համոզվել, որ ամեն ինչ կատարյալ է աշխատում», - ասել է ամերիկացի առաջնորդը մամուլի հետ զրույցում՝ նախքան ինքնաթիռ նստելը:
Սակայն, ըստ թերթի, նախագահի ռազմական օգնականներից մեկը պատահաբար է ակտիվացրել այն։
Տեսանյութն՝ այստեղ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է