Թափանցիկ զգեստով Դուա Լիպայի նոր լուսանկարները հիացրել են երկրպագուներին
Աշխարհ
Բրիտանացի երգչուհի Դուա Լիպան Instagram-ում նոր համարձակ լուսանկարներ է հրապարակել՝ արժանանալով երկրպագուների բազմաթիվ արձագանքներին։
Կադրերից մեկում 30-ամյա երգչուհին ներկայացել է սև թափանցիկ զգեստով, որի տակից երևացել է սև ժանյակավոր ներքնազգեստը։ Լիպան լուսանկարվել է սեղանի վրա պառկած՝ արձակած մազերով և բնական երանգներով դիմահարդարմամբ։
Երգչուհու հետևորդները մեկնաբանություններում բարձր են գնահատել նրա կերպարը՝ նրան անվանելով «անհավանական», «շքեղ» և «ոճի խորհրդանիշ»։
Ավելի վաղ՝ օգոստոսին, համացանցում լայնորեն քննարկվել էին նաև Դուա Լիպայի՝ Իտալիայի Պորտոֆինո քաղաքում արված լուսանկարները, որոնցում նա ներկայացել էր ընձառյուծի նախշով բիկինիով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը