Չափազանց տաք թեյն ու սուրճը կարող են բարձրացնել կերակրափողի քաղցկեղի վտանգը
Հասարակություն
Չափազանց տաք թեյ կամ սուրճ խմելը կարող է մեծացնել կերակրափողի քաղցկեղի զարգացման վտանգը։ Այս մասին հայտարարել է համաճարակաբան Քերեն Պապիեն՝ վկայակոչելով շուրջ 980 հազար մարդու տվյալների ուսումնասիրությունը։
Հետազոտության համաձայն՝ տաք ըմպելիքներ նախընտրողների շրջանում կերակրափողի քաղցկեղը գրանցվել է մոտ 1,7 անգամ ավելի հաճախ, քան գոլ ըմպելիքներ օգտագործողների մոտ։ Շատ տաք թեյ կամ սուրճ խմողների դեպքում ռիսկը գրեթե երեք անգամ ավելի բարձր է եղել։
Մասնագետի խոսքով՝ բարձր ջերմաստիճանը կարող է վնասել կերակրափողի ներքին մակերեսի բջիջները՝ մեծացնելով դրանցում անցանկալի փոփոխությունների հավանականությունը։ Նա խորհուրդ է տվել թեյը կամ սուրճը խմելուց առաջ մի փոքր թողնել, որ սառչի։
Միաժամանակ Պապիեն ընդգծել է, որ կերակրափողի քաղցկեղի վտանգը նվազեցնելու կարևոր միջոցներից են նաև ծխախոտից հրաժարվելը և ալկոհոլի օգտագործումը սահմանափակելը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է