Հին Խնձորեսկում պեղումների ժամանակ եկեղեցու խորանի մոտ տապանաքար է հայտնաբերվել
Հայաստան
Հին Խնձորեսկի XVII դարի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հերթական բացահայտումն է արվել։ Եկեղեցու խորանի առջև հայտնաբերվել է տապանաքար՝ «Այս է տապան Աստվածաբան Խաչատուր վարդապետի| ՌՃՀԸ (1729 թ․)» արձանագրությամբ։
Անապատ եկեղեցին միջնադարում եղել է գրչության և հոգևոր մշակույթի կարևոր կենտրոն։ Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով թաղածածկ սրահ է՝ կիսաշրջանաձև խորանով և երկու կողմերում զույգ ավանդատներով։
Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ հնագետ Արտավազդ Զաքյանի ղեկավարությամբ։
Պեղումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է