Զախարովա․ Կիևի «հանցագործություններն» անտեսող երկրներն այլևս չեն կարող արդարանալ
Ռուսաստան
Կիևի գործողություններն անտեսող երկրները փաստացի իրենց վրա են վերցնում դրանց պատասխանատվության մի մասը և «այլևս չեն կարող դրանից մաքրվել»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե պարզապես ռազմական գործողությունների, այլ այնպիսի դեպքերի մասին է, որոնք ռուսական կողմը որակում է որպես ահաբեկչական գործողություններ։ Զախարովան նշել է, որ Մոսկվան պարբերաբար օտարերկրյա պետություններին տեղեկություններ և տվյալներ է փոխանցում նման միջադեպերի վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պնդել է, որ Կիևին աջակցող որոշ երկրներ ոչ միայն քաղաքական աջակցություն են ցուցաբերում, այլև կարող են առնչություն ունենալ այն գործողություններին, որոնց համար Ռուսաստանը պատասխանատու է համարում ուկրաինական կողմին։
Ավելի վաղ Զախարովան նաև հայտարարել էր, որ Կիևի արևմտյան աջակիցները դարձել են, իր ձևակերպմամբ, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների դեմ իրականացվող «ահաբեկչական գործողությունների անմիջական մեղսակիցներ»։ Ուկրաինական և արևմտյան կողմերը նման մեղադրանքները վիճարկում են։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է