Պերուի և Էկվադորի սահմանին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Պերուի և Էկվադորի սահմանային շրջանում սեպտեմբերի 10-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 01:42-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էկվադորի Յանցասա քաղաքից մոտ 140 կմ արևելք, իսկ օջախի խորությունը կազմել է 10 կմ։
Հնարավոր զոհերի, տուժածների կամ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։
Մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, 5,0 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել նաև Արգենտինայի Սալտա նահանգում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է