Ռուսաստանը պատրաստվում է Հնդկաստանում սերտիֆիկացնել իր նոր մարդատար ինքնաթիռները
Ռուսաստան
Ռուսաստանը նախատեսում է մոտ ժամանակներս Հնդկաստանում սկսել Իլ-114-300 և SJ-100 նոր մարդատար ինքնաթիռների սերտիֆիկացման գործընթացը։ Այս մասին հայտարարել է «Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովը՝ «Իննոպրոմ. Հնդկաստան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում։
Սերտիֆիկացման գործընթացը կներառի նաև Իլ-114-300-ի ТВ7-117 շարժիչն ու АВ-112 պտուտակը, ինչպես նաև SJ-100-ի ПД-8 շարժիչը։ Ռուսական կողմը նախատեսում է Հնդկաստան ուղարկել մասնագետների՝ անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման և գործընթացի մեկնարկի համար։
Հնդկաստանում սերտիֆիկացումը կարող է ճանապարհ բացել այդ ինքնաթիռների տեղական արտադրության համար։ SJ-100-ի դեպքում ռուսական կողմը բանակցություններ է վարում հնդկական Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության հետ, որը Մոսկվայի հետ արդեն համագործակցում է ռազմական ավիացիայի ոլորտում։
Ռուսաստանում Իլ-114-300-ն արդեն սերտիֆիկացված է, սակայն դեռևս չի մատակարարվում ավիաընկերություններին։ SJ-100-ի սերտիֆիկացումը Ռուսաստանում նախատեսվում է ավարտել 2027 թվականի առաջին եռամսյակում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է