ԱԹՍ-ների ներխուժում՝ Զելենսկու ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է
Աշխարհ
Մոլդովայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ սեպտեմբերի 7-ին Նորվեգիա մեկնելու չվերթը հետաձգվել է Մոլդովայի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մոլդովայի կառավարության խոսնակին։
Մոլդովայի իշխանությունների տվյալներով՝ օդային տարածքը փակվել էր այն ժամանակահատվածում, երբ Զելենսկու ինքնաթիռը պետք է թռչեր Օսլո։
Չվերթի մեկնման թույլտվությունը տրվել է այն բանից հետո, երբ ԱԹՍ-ներից մեկը կործանվել է Մոլդովայի տարածքում, իսկ մյուսը հատել է սահմանը և հայտնվել Ռումինիայի օդային տարածքում։
ԱԹՍ-ների պատճառով Մոլդովայում օդային տագնապ է հայտարարվել, ինչի հետևանքով հետաձգվել է նաև երեք մեկնող և չորս ժամանող չվերթ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է