Օկուպացված Խոջալուում ականի պայթյունից մեկ հոգի վիրավորվել է
Արտակարգ Պատահար
Օկուպացված Խոջալուում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից է վիրավորվել։
ANAMA-ի փոխանցմամբ՝ 1990 թվականին ծնված Անար Հասանովը ծառայողական պարտականությունները կատարելիս վնասվածք է ստացել ձախ ոտքի հատվածում։
Նա տեղափոխվել է շրջանային հիվանդանոց։ Տուժածի վիճակը գնահատվում է բավարար։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է