Խոշոր չափերի ոսկու մաքսանենգություն․ մեղադրվում է Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը
Աշխարհ
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Սուլթան Գասիմովին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի ոսկու մաքսանենգության գործով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ նախաքննությունն ավարտվել է, իսկ գործի նյութերն ուղարկվել են դատարան։ Գործը շուտով կքննվի Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանում։
Սուլթան Գասիմովը 2009 թվականին նշանակվել էր Եկատերինբուրգում Ադրբեջանի առաջին գլխավոր հյուպատոս, իսկ 2016 թվականին նշանակվել էր Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս։ Այդ պաշտոնից նա հետ էր կանչվել 2024 թվականի հոկտեմբերի 21-ին։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է