Հարսանիքը հետաձգվել է AliExpress-ից պատվիրված զգեստի պատճառով․ հարսնացուն տիկնիկի հագուստ է ստացել
Հասարակություն
Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Անգելինան որոշել է հարսանեկան զգեստը պատվիրել AliExpress-ից՝ գումար խնայելու նպատակով։ Տեղական խանութում նմանատիպ զգեստն արժեցել է մոտ 100 հազար ռուբլի, մինչդեռ զույգը ամբողջ հարսանիքի համար նախատեսել էր 250 հազար ռուբլի բյուջե։
Սակայն սեպտեմբերի 9-ին նախատեսված հարսանիքից ընդամենը մի քանի օր առաջ աղջիկը փոստով ստացել է փոքրիկ ծանրոց։ Բացելով այն՝ պարզել է, որ լիարժեք հարսանեկան զգեստի փոխարեն վաճառողն ուղարկել է ափի չափ տիկնիկի զգեստ։
Baza-ի փոխանցմամբ՝ անհաջող գնումը խաթարել է զույգի ծրագրերը, և նրանք ստիպված են եղել հետաձգել հարսանիքը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է