Նոր խաբեության սխեմա․ ինչպես են հանցագործները գողանում մեսենջերների հաշիվները
Հասարակություն
Հանցագործները սկսել են ներկայանալ որպես էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունների ներկայացուցիչներ՝ այդ կերպ փորձելով հասանելիություն ստանալ մարդկանց մեսենջերների հաշիվներին։ Նոր սխեմայի մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Նրանք մեսենջերում ստեղծում են փակ խումբ և հայտարարում կոմունալ վճարների իբր վերահաշվարկի մասին։ Այնուհետև խմբում հրապարակում են անուն-ազգանուններով և ծննդյան ամսաթվերով ցուցակ՝ օգտատերերին առաջարկելով շտապ «հաստատել» իրենց տվյալները։
Հաջորդ փուլում օգտատիրոջն ուղղորդում են չաթ-բոտ, որը պահանջում է մուտքագրել մեսենջերի հաշիվ մուտք գործելու համար նախատեսված վեցանիշ հաստատման կոդը։ Այդ կոդը փոխանցելու դեպքում հանցագործները կարող են հասանելիություն ստանալ օգտատիրոջ հաշվին։
Իրավապահները խորհուրդ են տալիս երբեք երրորդ անձանց չփոխանցել հաստատման կոդերը, սահմանափակել հեռախոսահամարի և անձնական տվյալների տեսանելիությունը, ինչպես նաև անջատել անծանոթ օգտատերերի կողմից խմբերում ավելացվելու հնարավորությունը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է