ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն․ ԵՄ-ն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զորահավաքը
Ռուսաստան
Եվրամիությունը Կիևից պահանջում է քաղաքական որոշում ընդունել Ուկրաինայում կանանց զորահավաք սկսելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։
Ռուսական գերատեսչության պնդմամբ՝ Բրյուսելը Ուկրաինայի ներկայացուցիչներին կոչ է անում «խոսքերից անցնել գործի»՝ որպես օրինակ մատնանշելով Իսրայելը, որտեղ կանայք ևս ենթակա են զինվորական ծառայության։
ԱՀԾ-ի տվյալներով՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը վերջերս կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ այս հարցի քննարկումն անվանել է «քայլ ճիշտ ուղղությամբ»։ Գերատեսչությունը նաև պնդում է, որ Եվրահանձնաժողովում քննարկվում են ԵՄ երկրներում գտնվող զորակոչային տարիքի Ուկրաինայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հնարավոր մեխանիզմներ։
Ռուսական կողմի այս պնդումների վերաբերյալ նյութում Եվրամիության կամ Ուկրաինայի պաշտոնական հաստատում չի ներկայացվում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է