«Եվրոտրանսի» բաժնետոմսերը երեք օրում էժանացել են գրեթե 30%-ով
Ռուսաստան
«Տրասսա» բենզալցակայանների ցանցը կառավարող «Եվրոտրանս» վառելիքային ընկերության բաժնետոմսերը շարունակել են կտրուկ էժանանալ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մարտիշովի և մի շարք բարձրաստիճան ղեկավարների ձերբակալությունից հետո։
Սեպտեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 11:01-ի դրությամբ, ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 15,46%-ով՝ հասնելով 21,6 ռուբլու։ Ընդհանուր առմամբ երեք օրվա ընթացքում անկումը կազմել է գրեթե 30%։
«Ալֆա Ինվեստիցիի» ավագ ներդրումային վերլուծաբան Իգոր Գալակտիոնովի խոսքով՝ բաժնետոմսերի վրա ճնշում են գործադրում նաև «Եվրոտրանսի» պարտատոմսերի գծով դեֆոլտների մասին տեղեկությունները։ Նրա գնահատմամբ՝ հետագա անկման ռիսկը շարունակում է բարձր մնալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իգոր Մարտիշովը և նրա երեք ենթակաները կասկածվում են Մոսկվայի մարզի ոստիկանությանը պատկանող վառելիքի հափշտակության գործին առնչություն ունենալու մեջ։ Մարտիշովը կալանավորվել է մինչև նոյեմբերի 6-ը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է