ԱՄՆ կոնգրեսականը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
Հասարակություն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին սեպտեմբերի 2-ին Ներկայացուցիչների պալատի «Ways and Means» հանձնաժողովի լսումների ժամանակ բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։
Քերին իր ելույթում անդրադարձել է Հայաստանին՝ որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկրի, ապա խոսել Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների մասին։
Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայերի՝ Արցախում իրականացված էթնիկ զտումներից հետո։
Կոնգրեսականի խոսքով՝ հարցը պետք է բարձրաձայնվի նաև ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության և կարևոր ռեսուրսների մատակարարման շղթաների վերաբերյալ քննարկումների շրջանակում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է