18-ամյա Ադամ Կադիրովը հանրության առաջ է հայտնվել լեյտենանտի ուսադիրներով
Ռուսաստան
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ տարածաշրջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովը, հանրության առաջ է հայտնվել ոստիկանության լեյտենանտի կոչմանը համապատասխանող ուսադիրներով։ Տեսանյութը հրապարակվել է Ռամզան Կադիրովի Telegram ալիքում։
Կադրերում 18-ամյա Կադիրովը հորն ուղեկցում է Չեչնիայի ուժային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ։ Նա կրում է Ռոսգվարդիայի տարբերանշաններով սև համազգեստ և լեյտենանտի նոր ուսադիրներ։
2026 թվականի մարտին Ադամ Կադիրովը պաշտոնական միջոցառման ժամանակ հայտնվել էր մայորի կոչմանը համապատասխանող տարբերանշաններով։ ՏԱՍՍ-ն այն ժամանակ հայտնել էր, որ նա մայոր է դարձել, սակայն ավելի ուշ Չեչնիայի իշխանությունները պարզաբանել էին, որ նրա իրական կոչումը կրտսեր լեյտենանտ է։
Ռուսաստանում գործող կարգի համաձայն՝ կրտսեր լեյտենանտից լեյտենանտի կոչում ստանալու համար ոստիկանության աշխատակիցը պետք է այդ կոչումով ծառայի առնվազն մեկ տարի։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է