Թրամփը պնդում է, որ Կանադան ցանկանում է առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ կանադացի պաշտոնյաները ցանկանում են առևտրային համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ։ Նա այդ մասին հայտարարել է չորեքշաբթի երեկոյան Դալասում Հանրապետականների ազգային համագումարում, որը տեղի է ունենում նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ։
Իր ելույթի ժամանակ Թրամփը հիշեցրել է, որ նախկինում ստորագրել էր Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոց վերանվանելու գործադիր հրամանագիր։ Կանադայի հետ հարաբերությունները քննարկելիս նա հավելել է, որ նաև հրամայել է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճ։ «Կանադան իսկապես ցանկանում է համաձայնության հասնել. նրանք երազում են համաձայնության հասնելու մասին», - պնդել է Թրամփը։
Թրամփը նաև ընդգծել է, որ կարող է քննարկել կամ Խաղաղ, կամ Ատլանտյան օվկիանոսը վերանվանելու հնարավորությունը։
«Բայց մենք չենք կարող երկուսն էլ անել», - խոստովանել է ամերիկացի առաջնորդը՝ նշելով, որ կքննարկի նաև Նյու Մեքսիկո նահանգը Նոր Ամերիկա վերանվանելու հնարավորությունը։ «Մենք կարծում ենք, որ դա տեղին կլինի», - հավելել է նա։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է