Ալեն Սիմոնյանն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Արտաքին Քաղաքական
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային զարգացումներին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը