Գառնիկ Դանիելյան․ Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ քաղաքացիներ են, նրանց հարցը պետք է լինի պետական օրակարգում
Հասարակություն
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին՝ նշելով, որ այնտեղ գտնվող 19 անձինք ՀՀ անձնագիր կրող քաղաքացիներ են։
Դանիելյանի խոսքով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամների ազատության հարցը պետք է լինի Հայաստանի պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը։
«Նրանք ունեն անուններ, ընտանիքներ, հարազատներ, իրավունքներ։ Եվ ամենակարևորը՝ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են»,– գրել է Դանիելյանը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է ամեն օր բարձրաձայնել գերիների մասին և կիրառել բոլոր հնարավոր քաղաքական ու դիվանագիտական գործիքները՝ նրանց Հայաստան վերադարձնելու համար։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է