Արեգակի վրա բծերի թիվը գրեթե երեք անգամ նվազել է
Աշխարհ
2026 թվականի օգոստոսին Արեգակի վրա բծերի թիվը գրեթե երեք անգամ պակաս է եղել, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել են ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
Գիտնականների տվյալներով՝ վերջին 24 ամսում արեգակնային ակտիվության ցուցանիշը 216-ից նվազել է մինչև 76 միավոր։ Արեգակնային ակտիվության ինդեքսը հաշվարկվում է հիմնականում բծերի քանակի հիման վրա և կիրառվում է տարբեր ժամանակաշրջաններում Արեգակի ակտիվությունը համեմատելու համար։
Մասնագետները նաև հայտնել են, որ առաջիկայում ուժեղ արեգակնային բռնկումներ, որոնք կարող են Երկրի վրա մագնիսական փոթորիկներ առաջացնել, չեն սպասվում։
Միևնույն ժամանակ սեպտեմբերի 8-ին Երկրի վրա գրանցվել էր այս աշնան առաջին մագնիսական փոթորիկը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է