Բացահայտվել է 1600 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը
Աշխարհ
Բուլղարիայում հնագետները հայտնաբերել են մոտ 1600 տարի առաջ մահացած երիտասարդ հռոմեացու կմախք։ Մնացորդները գտնվել են հին հռոմեական Դեուլտում քաղաքի տարածքում՝ սննդամթերք, գինի կամ յուղ պահելու համար նախատեսված մեծ կավե անոթի՝ պիթոսի մեջ։
Հետազոտողների կարծիքով՝ տղամարդը թաքնվել է անոթում՝ հավանաբար գերմանական ցեղերի կամ հոների հարձակումից փրկվելու համար։ Նա նստած է եղել ծնկները կզակին սեղմած դիրքով, իսկ ձեռքում երկաթե դանակ է պահել։ Մասնագետները, սակայն, կարծում են, որ նա զինվոր չի եղել։
Անոթի շուրջ հայտնաբերվել են մոխիր, հալված ապակի և այրված կենդանական ոսկորներ։ Հնագետների վարկածով՝ հարձակվողները հրկիզել են քաղաքը, ինչի հետևանքով պիթոսը լցվել է ծխով, և ներսում թաքնված տղամարդը, ամենայն հավանականությամբ, մահացել է թթվածնի պակասից։
Անոթը գտնվել է փոքր պաշտպանական աշտարակի մոտ, որը հարձակումից հետո ավերվել և հողով է ծածկվել։ Դրա շնորհիվ պիթոսը տղամարդու մնացորդների հետ միասին շուրջ 16 դար պահպանվել է հողի տակ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է