Բրիտանացի զբոսաշրջիկը Թուրքիայում ձերբակալվել է դրոշի վրա թքելու համար
Աշխարհ
Թուրքիայում հյուրանոցի աշխատակիցների հետ վիճաբանությունից հետո ձերբակալվել է 58-ամյա բրիտանացի զբոսաշրջիկը, որը, ըստ DHA-ի, թքել է հյուրանոցի նախասրահում կախված Թուրքիայի դրոշի վրա։
Միջադեպը տեղի է ունեցել Դինեք թաղամասում։ Վիճաբանությունից հետո տղամարդը մոտեցել է դրոշին և թքել դրա վրա, ինչից հետո հյուրանոցի աշխատակիցները նրան պահել են մինչև ոստիկանների ժամանումը։
Ոստիկանությունում զբոսաշրջիկը ցուցմունք է տվել թարգմանչի օգնությամբ։ Այնուհետև դատարանը որոշել է նրան կալանավորել՝ Թուրքիայի պետական ինքնիշխանության խորհրդանիշները վիրավորելու մեղադրանքով։
Դատական նիստից հետո բրիտանացի զբոսաշրջիկը տեղափոխվել է Ալանիայի բանտ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է