Գևորգ Պապոյանը քննարկել է ջերմոցային վարդերի արտադրության և արտահանման զարգացումը
Տնտեսություն
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վարդերի աճեցմամբ զբաղվող գործարարների հետ։
Քննարկվել են ջերմոցային ոլորտի պետական քաղաքականությունը, արտահանման խթանման գործող աջակցության մեխանիզմները, արտահանման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաև ոլորտի զարգացման և մրցունակության բարձրացման հնարավորությունները։
Առանձին անդրադարձ է կատարվել ջերմոցային վարդերի արտահանման լոգիստիկ և տրանսպորտային առանձնահատկություններին, մաքսային ձևակերպումներին և ոլորտին վերաբերող այլ հարցերի։
Պապոյանն ընդգծել է ոլորտի անխափան գործունեության, հայկական ջերմոցային վարդերի արտահանման մրցունակության բարձրացման և նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդման կարևորությունը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է