Կես տարում Հայաստանը Ադրբեջանից 17,8 մլն դոլարի նավթամթերք է ներմուծել․ «Հետք»
Տնտեսություն
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը Ադրբեջանից ներմուծել է շուրջ 18 մլն դոլարի ապրանք, որից 17,8 մլն դոլարը բաժին է ընկել նավթամթերքին՝ բենզինին և դիզելային վառելիքին։ Այս մասին, ըստ «Հետք»-ի, վկայում են Հայաստանի մաքսային ծառայության տվյալները։
Նույն ժամանակահատվածում Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև 109 հազար դոլարի պլաստմասսայե շինարարական դետալներ։ Ադրբեջանից ներմուծումների շրջանակում արտահանում Հայաստանից Ադրբեջան չի արձանագրվել։
Ադրբեջանական վառելիքի ներկրումը Հայաստան սկսվել է 2025 թվականի դեկտեմբերին։ Սկզբում խոսքը բենզինի, իսկ հետագայում նաև դիզելային վառելիքի ներկրման մասին էր։
«Հետք»-ը նշում է, որ ներմուծումների մեկնարկից շուրջ կես տարի անց ադրբեջանական նավթամթերքի մասնաբաժինը հայկական շուկայում շարունակում է աճող հետաքրքրության թեմա մնալ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է