Ընդդիմադիր պատգամավորները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները
Արտաքին Քաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդական Մարիա Կորոտինային։
Քննարկման ընթացքում պատգամավորներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և մտահոգություն հայտնել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի ու դրանցում առկա վատթարացող միտումների վերաբերյալ։
Պատգամավորների խոսքով՝ երկու երկրների միջև արտաքին առևտրի սահմանափակումների հետևանքները կրում են քաղաքացիները, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններն ու գործարարները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է