ԱԺ-ում քննարկվել են հայ-լեհական կապերի խորացման հեռանկարները
Արտաքին Քաղաքական
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար, Սեյմի պատգամավոր Մարչին Բոսացկիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության ընթացքը, դրա հետագա զարգացման և ընդլայնման հնարավորությունները։
Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային մի շարք հարցերի, ինչպես նաև հայ-լեհական միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարներին։


















































Ամենադիտված
«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը