2027-ին Սյունիքում կավելանա Խաղաղության կորպուսի կամավորների թիվը
Հայաստան
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի գրասենյակի տնօրեն Ուիլիամ Օ'Ռոարքիին և ծրագրերի ու վերապատրաստումների գծով տնօրեն Անդրե Բոյերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքում Խաղաղության կորպուսի կամավորների ներկայության ընդլայնման, համայնքների հետ համագործակցության և առաջիկա ծրագրերի իրականացման հարցերը։
Այս պահին Սյունիքում գործում է Խաղաղության կորպուսի 7 կամավոր։ 2027 թվականին նախատեսվում է կամավորների նոր խմբի տեղաբաշխում մարզի տարբեր համայնքներում, այդ թվում՝ Կապանում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է