Ուկրաինայի համար իրավիճակը վատանում է օրեցօր. Պեսկով
Աշխարհ
Դմիտրի Պեսկովը ներկայացրել է Ուկրաինայում տեղում տիրող իրավիճակի վերաբերյալ ռուսական կողմի գնահատականը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղում Ուկրաինայի համար իրավիճակը գնալով ավելի է բարդանում։
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում Պեսկովը նշել է. «Հողի վրա Ուկրաինայի համար իրավիճակը շատ ավելի վատ է դարձել, և այն վատանում է օրեցօր»։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է