Ռուսական ուժերը հարվածել են «Օլեյնա» ձեթի գործարանին
Աշխարհ
Ռուսական ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում գտնվող «Օլեյնա» գործարանին, որը պատկանում է ամերիկյան Bunge կորպորացիային։
Հաղորդվող տվյալների համաձայն՝ արևածաղկի ձեթ արտադրող ձեռնարկության աշխատանքը հարվածից հետո դադարեցվել է։ Տեղեկություններ կան զոհերի և վիրավորների մասին, սակայն նշվում է, որ գործարանի աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ սա գործարանի ուղղությամբ առաջին հարվածը չէ․ այն թիրախավորվել էր նաև այս տարվա հունվարին։
Հաղորդվում է նաև Ուկրաինայում գործող այլ ամերիկյան ընկերությունների օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին, այդ թվում՝ Mondelez International-ի և Coca-Cola-ի։ Միաժամանակ նշվում է, որ մատակարարումների խափանումների պատճառով McDonald’s-ը որոշ ռեստորաններում կրճատում է ճաշացանկը։
Ճարպայուղային արտադրանքը Ուկրաինայի արտահանման կարևոր ուղղություններից է։ Ներկայացված տվյալներով՝ այն երկրին ապահովում է ավելի քան 3,6 միլիարդ դոլարի եկամուտ և կազմում արտահանման ընդհանուր մուտքերի ավելի քան 17 տոկոսը։
Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում ևս դրոնային հարձակում է գրանցվել։ Հաղորդվում է, որ «Գուլիվեր» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհվել են ավտոմեքենաներ և առևտրային տաղավարներ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է