Հայկական ապրանքները ԵՄ կմտնեն առանց մաքսատուրքի․ արտոնությունները կդրվեն քվեարկության
Աշխարհ
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից Եվրամիություն ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերը ժամանակավորապես վերացնելու առաջարկի շուրջ։
Քվեարկությունը ներառված է սեպտեմբերի 14-17-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում։ Առաջարկին ավելի վաղ հավանություն էր տվել ԵՄ խորհուրդը։
Նախատեսվում է հայկական մի շարք ապրանքների նկատմամբ գործող մաքսատուրքերը վերացնել երկու տարի ժամկետով։
Միաժամանակ առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ են նախատեսվում հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար։ Դրանց թվում են խաղողը, ծիրանը, կեռասը, դեղձը և վարունգը։
Նախագիծը ներառում է նաև պաշտպանական մեխանիզմներ։ Դրանք Եվրամիությանը հնարավորություն կտան անհրաժեշտության դեպքում միջամտել, եթե Հայաստանից ապրանքների ներմուծման աճը բացասաբար անդրադառնա եվրոպացի արտադրողների վրա։
Եթե Եվրախորհրդարանը հավանություն տա առաջարկին, հայկական մի շարք ապրանքների համար ԵՄ շուկա մուտքը ժամանակավորապես կդառնա ավելի արտոնյալ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է