Գիտնականները նոր հայտնաբերված փայտոջիլներին Թեյլոր Սվիֆթի անունն են տվել
Ժամանց
Ամերիկացի գիտնականները Թեյլոր Սվիֆթի պատվին անվանակոչել են Ավստրալիայում բնակվող փայտոջիլների նոր ցեղը՝ այն կոչելով Swiftiephylus։
Կալիֆոռնիայի համալսարանի Ռիվերսայդի մասնաճյուղի հետազոտողները երգչուհու հետ են կապել նաև նոր ցեղի մի քանի տեսակների անունները՝ Swiftiephylus taylorae, Swiftiephylus amator, Swiftiephylus intrepidus և Swiftiephylus poetorum։ Դրանց անվանումները հղումներ են Սվիֆթի անվանը և նրա Lover, Fearless ու The Tortured Poets Department ալբոմներին։
Հետազոտող Սառա Շրյոդերի խոսքով՝ անվան ընտրության պատճառներից մեկը միջատների դեղնակարմիր գունավորումն է եղել, որը նրան հիշեցրել է Թեյլոր Սվիֆթի հայտնի կերպարը՝ շեկ մազերն ու կարմիր շրթներկը։
Սա առաջին դեպքը չէ, երբ կենդանատեսակ են անվանակոչում երգչուհու պատվին։ 2022 թվականին նրա անունով անվանակոչվել էր բազմոտանու տեսակ, իսկ 2023-ին՝ Կոստա Ռիկայում հայտնաբերված մրջնանման սարդ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է