Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
Հասարակություն
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր երկօրյա այց են սկսել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Այցն անցկացվում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ՝ ընդհանուր շուրջ 150 մարդ։
Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ դիվանագետներին կներկայացվեն Ստեփանակերտում, Շուշիում, ինչպես նաև Մարտակերտի և Քարվաճառի շրջաններում իրականացվող շինարարական և ենթակառուցվածքային ծրագրերը։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև ծանոթացնել պատվիրակության անդամներին պատմամշակութային հուշարձանների ներկայիս վիճակին և դրանց պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է