Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև համագործակցության հեռանկարները
Արտաքին Քաղաքական
Սեպտեմբերի 10-ին Էրբիլում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանին ընդունեց Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի պետ-նախարար Սաֆին Դեզային։
Զրուցակիցները քննարկել են Իրաքյան Քուրդիստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման, Հայաստանից դեպի Իրաք` ներառյալ Իրաքյան Քուրդիստան, արտահանման խթանման, ինչպես նաև շփումների ակտիվացման, մշակույթի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և կրթական ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:
Էրբիլ այցելության շրջանակներում Լևոն Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի արտաքին հարցերով խորհրդական և փոխվարչապետի գրասենյակի դիվանագիտական հարաբերությունների բաժնի ղեկավար Փեշավա Մուհամմադի, Իրաքյան Քուրդիստանի վարչապետի արտաքին հարցերով ավագ խորհրդական Բեյան Սամի Աբդուլ Ռահմանի և Իրաքյան Քուրդիստանի առևտրի և արդյունաբերության փոխնախարար Սարվար Քամալ Հավարիի հետ:


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է