Սաուդյան Արաբիայի թագաժառանգը երկու անգամ զանգահարել է Թրամփին՝ խնդրելով հարվածել Եմենի հութիների դիրքերին
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդը հինգշաբթի օրը երկու անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով հարվածել Եմենի հութի ապստամբների դիրքերին, որոնք «Անսար Ալլահ» ապստամբական շարժման մաս են կազմում: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ պորտալի՝ թագաժառանգը կապ է հաստատել Թրամփի հետ հութիների կողմից իրավիճակի սրման ֆոնին: ԱՄՆ նախագահը հրաժարվել է Սաուդյան Արաբիային տրամադրվող ուղղակի ռազմական օգնությունից՝ նշելով, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունը ներկայիս փուլում Իրանի հետ դիմակայությունն ու Հորմուզի նեղուցի բացումն է:
Միևնույն ժամանակ, սրման ֆոնին, Պենտագոնը հինգշաբթի օրը խորհրդակցությունների համար Սաուդյան Արաբիա է ուղարկել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերին:


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է