Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Վոլգոգրադի և Սարատովի վրա
Աշխարհ
Սեպտեմբերի 11-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Վոլգա գետի ափին գտնվող երկու ռուսական քաղաքների՝ Վոլգոգրադի և Սարատովի վրա։ Հարվածները հասցվել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և հրթիռներիի միջոցով։
Ինչպես հայտնել է Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը, տուժածներից երկուսը՝ 55 և 42 տարեկան տղամարդիկ, տեղափոխվել են հիվանդանոց և հոսպիտալացվել։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ։
Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումը վնասել է քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները: Դեպքի վայրում են բոլոր արտակարգ ծառայությունները: Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան:


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է