Կանադան և Ուկրաինան ստորագրել են հարյուրամյակի գործընկերության հռչակագիր
Աշխարհ
Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի հաղորդմամբ՝ Կանադան և Ուկրաինան ստորագրել են 100-ամյա գործընկերության և պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության մասին հռչակագրեր։
Գրասենյակի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Զելենսկին փաստաթղթերը ստորագրել են սեպտեմբերի 10-ին Ալբերտայի Կալգարի քաղաքում։ 100-ամյա գործընկերության հռչակագիրը նախատեսում է համապատասխան համաձայնագրի ստորագրում ապագայում։ Երկրորդ հռչակագիրը, մասնավորապես, նախատեսում է համատեղ նախագծեր և պաշտպանական արտադրության տեղայնացում Ուկրաինայում և Կանադայում։
Նրանց ներկայությամբ ստորագրվել է նաև էներգետիկ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Զելենսկու գրասենյակը նշում է, որ դա կնպաստի Կանադայից Ուկրաինա հեղուկացված բնական գազի մատակարարմանը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է