Axios. ԱՄՆ-ը ուղիներ է փնտրում՝ արգելափակելու AI ալգորիթմները
Աշխարհ
Ամերիկյան արհեստական բանականության (ԱԲ) ընկերություններն աշխատում են ինքնավար գործունեության ունակ նեյրոնային ցանցերը կարգավորելու համակարգի վրա, հայտնում է Axios-ը։
Ինչպես նշում է պորտալը, Anthropic AI-ի մի քանի հետազոտողներ զգուշացրել են, որ «անվերահսկելի» AI ալգորիթմները, որոնք հետապնդում են մարդկանց կողմից չնախատեսված նպատակներ, կարող են հանգեցնել «մարդկության ոչնչացմանը»:
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը աշխատակիցներին պատմել է AI-ի զարգացման տեմպերը կարգավորելու ընկերության պոտենցիալ պատրաստակամության մասին և հույս հայտնել, որ AI այլ լաբորատորիաները նույնպես կանեն դա։ Միաժամանակ, գործարարը խոստովանել է, որ, հավանաբար, ոչ բոլոր ձեռնարկությունները պատրաստ կլինեն համաձայնել այս քայլին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը