Վենսը կարծում է, որ դեմոկրատները արհամարհում են Ամերիկան
Աշխարհ
Դեմոկրատները արհամարհում են Ամերիկան և այն կառուցողներին, և համակրում են ահաբեկիչներին։ Սա նշել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Դեմոկրատները ատելության կուսակցություն են։ Նրանք այն կուսակցությունն են, որը արհամարհում է Ամերիկան և այն կառուցող մարդկանց։ Նրանք այն կուսակցությունն են, որը կարող է համակրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները կատարած ահաբեկիչներին։
Սա ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կամ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի կուսակցությունը չէ։ Չէ՞ որ սա այլևս նույնիսկ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի կուսակցությունը չէ», - հայտարարել է նա՝ հինգշաբթի երեկոյան Դալասում ելույթ ունենալով իշխող Հանրապետական կուսակցության ազգային համագումարում, որը տեղի է ունենում ԱՄՆ Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։
«Տիկնայք և պարոնայք, քանի որ դեմոկրատները մղձավանջ են դարձել, մենք ոչ մի պարագայում թույլ չենք տա նրանց հաղթել։ Մենք նրանց ջախջախիչ պարտության կմատնենք նոյեմբերին», - հավելել է փոխնախագահը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է