ԱՄՆ-ն ընդունել է, որ Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Բահրեյնում գտնվող ռազմաբազային
Աշխարհ
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Կաոն «Epoch Times»-ին տված հարցազրույցում ասել է, որ իրանական ուժերը զգալի վնաս են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան օբյեկտներին, այդ թվում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայի և մատակարարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին։
«Իրանական ուժերը ամբողջությամբ ոչնչացրել են Բահրեյնը», - հրատարակության հաղորդմամբ՝ Կաոն ասել է ի պատասխան իրանական հարվածների ազդեցության և տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ենթակառուցվածքների վիճակի վերաբերյալ հարցերին։
Կաոյի խոսքով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի շտաբ-բնակարանի և Բահրեյնում գտնվող ռազմածովային բազայի վնասը զգալիորեն սահմանափակել է ամերիկյան նավերի նավահանգիստ մտնելու հնարավորությունը։ Մասնավորապես, նա նշել է, որ բազայի վնասվելուց հետո «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի անձնակազմը գործնականում չի կարողացել այնտեղ կանգ առնել։
ԱՄՆ ռազմածովային ուժերը ներկայումս ուսումնասիրում են, թե արդյոք Իրանի հետ հակամարտության ավարտից հետո պետք է վերականգնել և վերօգտագործել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները, ասաց Կաոն։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է