Գերմանիայում հաշվարկել են ռուսական գազից հրաժարվելու գինը
Աշխարհ
Ռուսական գազի մատակարարումների կրճատման հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը Գերմանիային արժեցել է 50,4 միլիարդ եվրո։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով Գերմանիայի ֆինանսների նախարարության տվյալներին։
Գումարը ծախսվել է գազի և էլեկտրաէներգիայի գների աճը զսպելու, բնակչությանն աջակցելու և շուկան կայունացնելու համար։ Հաշվարկների համաձայն՝ ճգնաժամի հետևանքները մեղմելու համար պետությունը ծախսել է մոտ 600 եվրո յուրաքանչյուր բնակչի հաշվով։ Ըստ Bild-ի՝ այդ ծախսերը գրեթե երկու անգամ գերազանցել են Կիևին տրամադրված ամբողջ օգնության ծավալը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներով Գերմանիա ռուսական գազի մատակարարումները վերականգնելու համար անհրաժեշտ է Բեռլինի քաղաքական կամքը։ Նրա խոսքով՝ տեխնիկապես գազի մատակարարումը հնարավոր է վերսկսել, սակայն Մոսկվան Գերմանիայից համապատասխան ազդակներ չի ստացել։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է