ԵՄ-ն վերջնագիր է ներկայացրել Բելգիային՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների հարցով
Աշխարհ
Եվրամիության մի շարք երկրներ՝ Գերմանիայի գլխավորությամբ, ուժեղացնում են ճնշումը Բելգիայի վրա՝ Ուկրաինայի ֆինանսավորման համար Ռուսաստանի սառեցված ակտիվներն օգտագործելու հարցում նրա անհամաձայնության պատճառով։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ Բելգիան փաստացի կանգնած է ընտրության առաջ․ կա՛մ համաձայնել ռուսական ակտիվների հաշվին միլիարդավոր եվրոներ ուղղել Ուկրաինային, կա՛մ Կիևի աջակցությունը ֆինանսավորել ԵՄ բյուջեից, ինչը կարող է նվազեցնել ֆերմերներին և եվրոպական տարածաշրջաններին հատկացվող միջոցները։
Բրյուսելում ռուսական ակտիվների օգտագործման հարցը կրկին ակտիվացել է Ուկրաինային նոր վարկ տրամադրելու ծրագրերի ֆոնին։ Սակայն Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել։ Նրանք մտավախություն ունեն հնարավոր դատական գործընթացներից և այն ռիսկից, որ հետագայում ստիպված կլինեն Ռուսաստանին վերադարձնել այդ միջոցները։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է