Նավթի գինը չորս ամսվա ընթացքում առաջին անգամ շաբաթը կփակի 100 դոլարից բարձր
Տնտեսություն
Նավթի համաշխարհային գները պատրաստվում են շաբաթն ավարտել մեկ բարելի դիմաց 100 դոլարից բարձր մակարդակում՝ առաջին անգամ մայիսի կեսերից ի վեր։ Reuters-ի տվյալներով՝ գնաճի հիմնական պատճառը Մերձավոր Արևելքում լարվածության սրացումն ու առանցքային ծովային երթուղիներով մատակարարումների խափանման վտանգն է։
Ուրբաթ Brent տեսակի նավթի գինը կազմել է մոտ 105,99 դոլար, իսկ ամերիկյան WTI-ն՝ 101,20 դոլար մեկ բարելի դիմաց։ Չնայած օրվա ընթացքում արձանագրված անկմանը՝ երկու տեսակների գներն էլ շաբաթվա կտրվածքով աճել են ավելի քան 10%-ով՝ գրանցելով հուլիսի կեսերից ի վեր ամենամեծ շաբաթական աճը։
Շուկայի վրա ճնշում են գործադրում Հորմուզի նեղուցում սահմանափակված նավագնացությունը, տարածաշրջանում նավերի վրա հարձակումները և Եմենից հութիների գործողությունների ընդլայնումը։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ նավթի գների հետագա ընթացքը մեծապես կախված կլինի մատակարարումների վիճակից և Չինաստանի պահանջարկից։ Reuters-ի փոխանցմամբ՝ նոր խափանումների դեպքում շուկայում չեն բացառում նավթի գնի հետագա զգալի աճը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է